‘
Եթե եկեղեցի այցելելու ժամանակ չունեք, ապա http://axotq.info ինտերնետային կայքն այսուհետև ձեզ «օնլայն» տարբերակով մոմ վառելու և աղոթելու հնարավորություն է ընձեռում:
Մտնելով կայք՝ կարող եք ընտրել այն եկեղեցին, որտեղ ցանկանում եք աղոթել, ապա ընտրում եք սրբապատկերը, և դրանից հետո կարող եք մկնիկի միջոցով մոմ վառել՝ նախապես նշելով մոմ վառելու շարժառիթները, բարեմաղթանքներն ու ցանկությունները:
Կարող եք օգտվել նաև կայքում տեղ գտած ամենօրյա աղոթքների տեսականուց ու նաև չմոռանալ, որ նույն էջում կա հանգանակության խորհրդանշական արկղ:
Նշենք, որ կայքը համացանցում բավական մեծ աղմուկ է բարձրացրել: Տարբեր սոցիալական ցանցերում ու ֆորումներում օգտատերերից ոմանք չեն կարողանում թաքցնել իրենց զարմանքը: «Էդ պարագայում կարելի է մի հատ էլ սերվեր դնել, որ մյուռոն Download անենք ու կնունք անենք», — գրում է օգտատերերից մեկը:
Մեկ ուրիշն էլ գրել է հետևյալը. «Ես օնլայն մոմ վառեցի ու Աստծուց խելք խնդրեցի կայքը հորինողների համար»:
‘