‘
Նորվեգացի մարզիկը, ազգային հեռուստակայաններից մեկի կողմից առաջարկ ստանալով նկարահանվել էքստրեմալ սպորտի մասին փաստագրական ֆիլմում, հռչակ է ձեռք բերել ողջ երկրում և նրա սահմաններից դուրս իր վարպետության և անհավանական հաջողակության շնորհիվ: Ճիշտ է, մի մազ էր մնացել, որ նա իր այդ հռչակը ձեռք բերի հետմահու: Ժայռի ծայրին մարմնամարզական հնարքներ բանեցնելիս մարզաձողը քանդվել է, և մարզիկը գահավիժել է ավելի քան մեկ կիլոմետրանոց անդունդը:
Նկարահանող խումբը սյուժե էր պատրաստում մարմնամարզիկներ Ռիկարդ Հենրիկսոնի և Անդրե Բախի մասին: Մարզիկները պետք է ակրոբատիկ հանգույց կատարեին անդունդի եզրին տեղադրված մարզաձողի վրա , ապա թռիչք գործեին դեպի անդունդը և ներքև հասնելուց առաջ բացեին անկարգելները: Ռեժիսորի հրահանգով մարզիկն սկսել է պտույտներ գործել մարզաձողի վրա, արագություն է հավաքել և արդեն պատրաստ է եղել թռիչք գործել, երբ մարզաձողը քանդվել է, և մարզիկը գահավիժել է ցած, բայց հասցրել է բացել անկարգելն ու անվնաս վայրէջք կատարել:
‘