‘Նորվեգիայի փոխնախարարներից մեկը հեռացել է պաշտոնից՝ անչափահասի հետ սեռական կապ ունենալու համար’

644

Նորվեգիայի առևտրի և արդյունաբերության փոխնախարար, իշխող Բանվորական կուսակցության անդամ Ռոգեր Ինգեբրիգտենն ուրբաթ օրը հրաժարական է տվել՝ խոստովանելով, որ 2004 թ. սեռական կապ է ունեցել անչափահասի հետ, և քանի որ այդ պատմությունը հայտնի է դարձել հանրությանը, ուստի ինքն իրեն իրավունք չի վերապահում բարձր պետական պաշտոն զբաղեցնել, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: «Երբ ես 37 տարեկան էի, սիրավեպ սկսվեց իմ և ինձանից 20 տարով փոքր մի աղջկա միջև:Նման կապն անթույլատրելի էր ինչպես տարիքային տարբերության, այնպես էլ այն պատճառով, որ նա նույնպես Բանվորական կուսակցության անդամ էր, կուսակցության երիտասարդակն թևից»,- ասել է նախկին փոխնախարարը և հավելել, որ թեև Նորվեգիայում սեռական համաձայնության տարիքը 16 տարեկանն է, և իր գործողություններում, փաստորեն, հանցակազմը բացակայում էր, այնուամենայնիվ, ինքն ամաչում է իր «անբարոյական արարքի» համար: Նա նաև հայտնել է, որ չի առաջադրվի 2013 թ. սեպտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններում, սակայն մշտապես կսատարի Բանվորական կուսակցությանը:

Նախորդ հոդվածը‘«Ռեալ» — «Աթլետիկո». հյուրերը խաղադաշտ կմտնեն Ադրբեջանի գովազդային մարզաշապիկներով. ֆոտո’
Հաջորդ հոդվածը‘Եմենում ձերբակալվել է «Ալ Քաիդայի» պարագլուխներից մեկը’