‘Նոր Նորքում տրոլեյբուսների վարորդները գործադուլ են անում’

1242

Նոր Նորքում մի քանի տրոլեյբուսների վարորդներ հայտարարել են, որ հրաժարվում են աշխատել, քանի որ, նրանց խոսքով, ուղևորները հրաժարվում են վճարել 150 դրամը և վիրավորում են իրենց:

168.am-ի հետ զրույցում վարորդներից մեկն ասաց, որ այս պահին արդեն վարորդների օրվա «պլանը» կրկնապատկվել է, և իրենք այսօր արդեն պետք է կրկնակի վճարում կատարեն: Վարորդները ցանկանում են տրոլեյբուսները տեղափոխել կայան:

Գործադուլավորներին է մոտեցել նաև տրոլեյբուսների շահագործման բաժնի պետ Սերգեյ Սողոմոնյանը և վեճի բռնվել հավաքված քաղաքացիների հետ: 

Նախորդ հոդվածը‘Պատառիկներ ուղևորությունիցս՝ դեպի Թիֆլիս քաղաքը պատվական’
Հաջորդ հոդվածը‘Երեկվա իրադարձությունները՝ ֆոտոշարքով’