‘Նոր օրենք, ըստ որի՝ արագությունը 1կմ/ժ-ով գերազանցելու համար տուգանք է նախատեսվում’

3277

2013 թվականի հունիսի 19-ին Ազգային ժողովում քննարկվել է արագաչափի ցուցանիշների նվազեցման մասին օրենքը:  Նախկինում արագությունը մինչև 10կմ գերազանցելու դեպքում արագաչափը չէր գրանցում խախտումը, իսկ նոր օրենքի համաձայն՝ արդեն 1կմ-ով արագության գերազանցումը կարող է տուգանքի պատճառ դառնալ:

Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության ՀԿ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:

«Տուգանքները մնում են նույնը: Բայց այստեղ մի փոքր հանգամանք կա. եթե մնում է նույնը, ապա ո՞րն է փոխելու իմաստը։ Եթե առաջ տեսախցիկի արձանագրած թվերն ավարտվում էին 1-ով` 51, 61, 71, 81 և այլն, ապա այդ թվերի դեպքում պետք է կիրառվեր տվյալ արագաչափերի սխալանքի չափը, այսինքն` վարորդը կարող էր բողոքարկել այդ +/- 1 կմ-ի հարցը: Կատարված փոփոխություններով՝ վարորդը նման հնարավորություն չունի, քանի որ ցանկացած պարագայում արագաչափը ֆիքսելու է ավտոմեքենայի արագությունը մեկով ավարտվող արագությունների դեպքում»,- ասաց բանախոսը՝ նշելով, որ այժմ վարորդները ստիպված են լինելու ամեն վայրկյան կենտրոնանալ արագաչափի ցուցմունքի վրա:

Նախորդ հոդվածը‘«Արմավիայի» աշխատակիցները շարունակում են պահանջել իրենց աշխատավարձերը’
Հաջորդ հոդվածը‘Դերասան Ռոբերտ Հակոբյան. Լավ կյանքից չի, որ փախչում են’