‘Նույն խմբում հայտնված Հայաստանի և Ադրբեջանի մինչև 19 տարեկանների հավաքականները չեն հանդիպի’

878

Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2014/2015 թթ. առաջնության ընտրական փուլում Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը վիճակահանության արդյունքում ընդգրկվել էր 4-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցները պետք է լինեին Սլովակիայի, Հունգարիայի և Ադրբեջանի հավաքականները: ՈՒԵՖԱ-ն որոշում է կայացրել փոփոխություններ կատարել մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության վիճակահանությունում, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի հավաքականները չհանդիպեն միմյանց հետ: ՈՒԵՖԱ-ի նոր որոշմամբ, Հայաստանի փոխարեն այդ խմբում հանդես կգա Սլովենիայի ընտրանին, իսկ մեր հավաքականը տեղափոխվել է 9-րդ խումբ, որտեղ մեր մրցակիցները կլինեն Իտալիայի, Սերբիայի և Սան Մարինոյի մինչև 19 տարեկանների հավաքականները: Հանդիպումները կկայանան 2014թ. հոկտեմբերի 10-ին, 12-ին և 15-ին:

Նախորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյան. Գազային համաձայնագրերը պետական դավաճանությանը հավասար գործարքներ են. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյանը կոչ արեց ԱԺ-ին չքվեարկել. Տեսանյութ’