‘Նվազեցվել են գազասպառման համակարգերի տեխնիկակական սպասարկման ծառայության տարեկան վճարը. 6810 դրամ՝ գործող 6900 դրամի դիմաց’

879

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2012 թվականի դեկտեմբերի 12-ին կայացած նիստում քննարկվել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից բնակչության ներտնային և բազմաբնակարան շենքերում գտնվող կազմակերպությունների գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման ծառայության տարեկան վճարը սահմանելու մասին հարցը:

Ինչպես տեղեկացնում են ՀՌԱՀ-ից, հանձնաժողովը, քննարկելով նշված հարցը, որոշել է բնակչության ներտնային և բազմաբնակարան շենքերում գտնվող կազմակերպությունների գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման ծառայության տարեկան վճարը սահմանել 2270 դրամ՝ յուրաքանչյուր գազօգտագործող սարքավորման համար` ներառյալ ավելացված արժեքի հարկը: Այդպիսով` մեկ գազօգտագործող սարքավորման դեպքում տարեկանվճարը կկազմի 2270 դրամ՝ գործող 2400 դրամի դիմաց (ներառյալ ավելացված արժեքի հարկը), երկուգազօգտագործող սարքավորումների դեպքում տարեկան վճարը կկազմի 4540 դրամ՝ գործող 5700 դրամի դիմաց (ներառյալ ավելացված արժեքի հարկը),  երեք և ավելի գազօգտագործող սարքավորումների դեպքում տարեկան վճարըկկազմի 6810 դրամ՝ գործող 6900 դրամի դիմաց (ներառյալ ավելացված արժեքի հարկը):

Սահմանված վճարները ուժի մեջ կմտնեն 2013 թվականի հուլիսի 1-ից:

Նախորդ հոդվածը‘Լեգենդար թենիսիստը մեղադրվում է մանկապղծության մեջ’
Հաջորդ հոդվածը‘Իշխող վարչակարգի դեմ կարող է դուրս գալ միայն մեկ մարդ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը’