‘Նրան ճանաչում է մոլորակի բնակչության 59%-ը ‘

996

Բրիտանական The Telegraph պարբերականը մարզական շուկայի հետազոտությամբ զբաղվող Repucom ընկերության հետ համատեղ հետաքրքիր փաստեր է ներկայացրել Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մասին:

Մոուրինյոյի տարեկան եկամուտը կազմում է 11 մլն ֆունտ (13.7 մլն եվրո): Լոնդոնյան ակումբում նրա տարեկան աշխատավարձը ավելի քան 8 մլն ֆունտ է (ավելի քան 10 մլն եվրո):

Մասնագետը համագործակցում է մի շարք հանրահայտ այնպիսի ապրանքանիշերի հետ, ինչպիսիք են Adidas-ը, Armani-ն, Yahoo-ն, Johnnie Walker-ը, Hublot-ը, Braun-ը, Jaguar-ը, Millennium Bank-ը և այլն: Գովազդային պայմանագրերից նա ստանում է 2.4 մլն ֆունտ (3 մլն եվրո), և դա գերազանցում է Պրեմիեր լիգայում աշխատող մի շարք մարզիչների տարեկան աշխատավարձի չափը:

Նախորդ հոդվածը‘Լուիս Էնրիկեն պատժել է Պիկեին մարզական ռեժիմը խախտելու պատճառով’
Հաջորդ հոդվածը‘Ռոմարիո. «ՖԻՖԱ-ի տրամադրած 100 մլն եվրոյով ոմանք ապօրինի հարստանում են»’