‘Շախմատի օլիմպիադա. Հայաստան-Նորվեգիա՝ այսօր ժամը 17:00-ին’

1126

Շախմատի 41-րդ օլիմպիադայի առաջին փուլի պարտիաները Նորվեգիայի Տրոմսո քաղաքում կմեկնարկեն այօսր՝ օգոստոսի 2-ին` Երևանի ժամանակով 17:00-ին: Առաջին խաղատախտակին խաղալու է Լևոն Արոնյանը, երկրորդին` Գաբրիել Սարգսյանը, երրորդին` Սերգեյ  Մովսիսյանը, իսկ չորրորդ խաղատախտակին` Վլադիմիր Հակոբյանը: Հայաստանի թիմը շախմատի օլիմպիական գործող չեմպիոնն է:

Նորվեգիայի Տրոմսո քաղաքում օգոստոսի 1-ին տեղի է ունեցել օլիմպիադայի հանդիսավոր բացումը, որին մասնակցել են Նորվեգիայի կառավարության անդամները, ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը, 174 երկրների շախմատիստներ, պատվիրակներ և հյուրեր:

Օլիմպիադայի բացման պատիվն ընձեռվել է Նորվեգիայի ֆինանսների նախարար տիկին Զիվ Յենսենին: Նորվեգացիները բացման արարողության համար նախապատրաստել էին հատուկ տեսաերաժշտական ծրագիր, որին մասնակցում էին երկրի լավագույն ռոք երաժիշտները:

Նախորդ հոդվածը‘Բրավո. «Ես տեր Շտեգենի հետ հավասար հնարավորություններ ունեմ»’
Հաջորդ հոդվածը‘Նորվեգիայում բացվեց շախմատի օլիմպիադան (ֆոտոշարք)’