‘Բրավո. «Ես տեր Շտեգենի հետ հավասար հնարավորություններ ունեմ»’

921

«Բարսելոնա»-ի նոր  դարպասապահ Կլաուդիո Բրավոն գտնում է, որ ՄարկԱնդրե տեր Շտեգենի հետ հավասար հնարավորություններ ունի թիմում առաջին համարը դառնալու:

«Տեր Շտեգենին հաջողվեց ինձ զարմացնել: Նա շատ բարձ դասի դարպասապահ է և արդեն խոսում է կատալոներեն, այնպես ասես դա իր մայրենի լեզուն լինի: Ժորդի Մասիպը նույնպես լավ է մարզվում և գիտի «Բարսելոնա»-ի մեթոդոլոգիան:

Իմ կարիերայի ընթացքում ես երբեք չեմ եղել փոխարինող, բայց միշտ սկսել եմ զրոյից: Այստեղ կա առողջ մրցակցություն, որը կоգնի թիմին դառնալու ավելի լավը: Կարծում եմ, որ տեր Շտեգենի հետ հավասար հնարավորություններ ունենք խաղալու մեկնարկային կազմերում»,-Բրավո-ի խոսքերն է մեջբերոմ Goal.com-ը հղում անելով Catalunya Radioին:

Նախորդ հոդվածը‘Ըստ ԱՎԾ-ի՝ Հայաստանի արտաքին պետական պարտքը նվազել է 15 մլն դոլարով’
Հաջորդ հոդվածը‘Շախմատի օլիմպիադա. Հայաստան-Նորվեգիա՝ այսօր ժամը 17:00-ին’