‘
Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում դանիական «Նորշելանդի» հետ հանդիպման նախօրեին Դոնեցկի «Շախտյորի» ֆուտբոլիստներն ու անձնակազմը այցելել են Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի տեսարժան վայրեր:
«Հանքափորները» այցելել են քաղաքի հիմնադիր, եպիսկոպոս Աբսալոնի հուշարձանին, Թագավորական այգի, երկրի խոշորագույն Det Kongelige Teater թատրոն, եւ իհարկե՝ Նյուհավն ափամերձ շրջան, որտեղ գտնվում է «Ջրահարսի» արձանը:
Էքսկուրսիայի ավարտից հետո թիմը վերադարձել է հյուրանոց: Ավելի ուշ «Շախտյորը» բաց մարզում կանցկացնի «Պարկեն» մարզադաշտում, տեղեկացնում է «Շախտյորի» պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ «Նորշելանդ» — «Շախտյոր» հանդիպումը կկայանա նոյեմբերի 20-ին, Երեւանի ժամանակով 23:45-ին:
‘