‘Շարքային քաղաքացիների հաշվեհամարների վրա կալանք դնելը՝ «ջանդամը». «ՉԻ»’

1232

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. ՀՀԿ-ն մտադիր է սեպտեմբերին մի օրինագիծ ներկայացնել, որով կսահմանափակվեն քաղաքացիների բանկային հաշիվների վրա կալանք դնելու հնարավորությունը: Ընդ որում, Վահրամ Բաղդասարյանը դա բացատրել է նրանով, որ «ինչ-որ չնչին գումարների պատճառով մեծ գործերի մեջ գտնվող մարդկանց հաշիվների վրա հանկարծ արգելանք էր դրվում»:

«ՉԻ». Հասկացա՞ք, թե ինչ է տեղի ունեցել: Շարքային քաղաքացիների հաշվեհամարների վրա կալանք դնելը՝ «ջանդամը», բայց իշխանությունները հանկարծ գլխի են ընկել, որ ամենաշատը յուրայիններն են «քաշվում». ասենքˋ մեկը պիտի գնա Լաս Վեգասում մի 2-3 մլն դոլարի «տժժա», մի ուրիշըˋ 5-10 միլիոնի «աբրանք» պիտի ներկրի, ու պարզվում էˋ ինչ-որ 10-20 հազար դրամի պատճառով այդ «մեծ գործերի մեջ գտնվողների» հաշվեհամարների վրա կալանք է դրված: 

Իսկապես խայտառակություն է:

Մանրամասներըˋ թերթի այսօրվա համարում:

Նախորդ հոդվածը‘ Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականը վերադարձավ հայրենիք (լուսանկարային շարք)’
Հաջորդ հոդվածը‘Օլիգարխ-ավազահանքատերերի անկշտության արդյունքում նեղանում է առանց այդ էլ փոքրիկ մեր երկրի տարածքը․ «Ժողովուրդ»’