‘Շնորհավոր Ամանոր. Հաղթելու ենք’

2395

Մի քանի ժամից հետեւում կթողնենք 2013 թվականը: Օձի տարին հատկապես քաղաքական եւ սոցիալական առումով դժվար տարի էր մեր հասարակության համար: Գազի եւ էլեկտրաէներգիայի թանկացում, պարտադիր կուտակային կենսաթոշակների հարց, «ՀայՌուսԳազԱրդ»-ի վաճառք, Մաքսային միության անդամակցության հարց, կեղծված ընտրություններ, օֆշորային սկանդալ, տրանսպորտի թանկացման դեմ պայքար…

Խնդիրներն այնքան շատ էին, որ բոլորը թվարկելն, անշուշտ, երկար ժամանակ կպահանջի: Բայց չնայած բոլոր խնդիրներին, հասարակության ակտիվությունը ցույց տվեց, որ մարդիկ դեռ շարունակում են ոտքի կանգնել` հանուն արդարության, հանուն օրինականության, հանուն Հայաստանի Հանրապետության:

Թե ինչպիսին կլինի 2014-ը Հայաստանի համար, նաեւ կախված է մեզանից` ՀՀ քաղաքացիներից: 2014-ը կարող է ոչ միայն կարեւոր, այլեւ` շրջադարձային տարի լինել, եւ դա կախված է հատկապես ՀՀ քաղաքացիների վճռականությունից եւ կամքից:

Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ: Շնորհավոր Ամանոր: Թող այս Նոր տարին վերջապես մեզ պարգեւի մեր երազանքների Հայաստանը:

Հաղթելու ենք:

 

Նախորդ հոդվածը‘Մահափորձ ԼՂՀ նախագահի նախկին թեկնածուի նկատմամբ ‘
Հաջորդ հոդվածը‘iLur Բլոգ. ժամանակ-ժամանակ խաղի ավարտն ու սկիզբը’