‘
Մեծ Բրիտանիայի հանրային պալատից հետո՝ լորդերի պալատը նույնպես հավանության է արժանացրել Շոտլանդիայում անկախության հանրաքվե անցկացնելու վերաբերյալ հրամանագիրը: Հանաքվեի սկզբունքները, ինչպես նաև անցկացման կարգը ներկայացված են Էդինբուրգյան համաձայնագրում, որն ստորագրվել է անցյալ տարի, Շոտլանդիայի առաջին նախարար Ալեքս Սելմոնդի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի միջև: Քվեարկությունը տեղի կունենա հաջորդ տարվա աշնանը:
1979 թ. Էդինբուրգն արդեն մեկ անգամ անցկացրել է հանրաքվե, և շոտլանդացիների մեծ մասը քվեարկել է Միացյալ Թագավորության կազմից դուրս գալու օգտին, սակայն ցածր մասնակցության պատճառով հանրաքվեի արդյունքները հաշվի չառնվեցին: Առաջիկա հանրաքվեն նվիրվելու է Բենոկբեռնի ճակատամարտի 700-ամյակին, որում շոտլանդացիները ծանր պարտության մատնեցին Անգլիային և ժամանակավորապես վերականգնեցին իրենց անկախությունը: Քաղաքագետների կարծիքով՝ այդ տարեդարձի հետ կապված հայրենասիրական զգացմունքները կարող են լուրջ ազդեցություն ունենալ հանրաքվեի արդյունքների վրա, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
‘