‘Շուկայում հայտնաբերվել է ոչ թարմ ձու ‘

2089

Սեպտեմբերի 12-13-ը իրացման կետերում աշխատանքային խմբի կողմից իրականացվել է շուկայահանված ձվի դիտարկում: Ձվերը ենթարկվել են թարմության նկատմամբ զգայաբանական փորձաքննության: Արդյունքում պարզվել է, որ ներքոհիշյալ արտադրանքների թարմությունը չի համապատասխանում ձվի վրա առկա պիտանելիության ժամկետին՝

  • «Լուսակերտ ՏԹՖ» ՍՊԸ – 08.09.12թ.
  • «Լուսակերտ ՏԹՖ» ՍՊԸ – 13.09.12թ.
  • «Արզնի Տոհմային ԹՏԽ» ԲԲԸ — 10.09.12թ.
  • «Աշտարակ ձու» ՍՊԸ — 29.08.12թ.
  • «Աշտարակ ձու» ՍՊԸ — 03.09.12թ.
  • «Աշտարակ ձու» ՍՊԸ — 05.09.12թ.
  • Անհայտ ձագում ունեցող — առանց մակնշման: 

Դիտարկման ընթացքում պարզվել է նաև, որ «Աշտարակ ձու» ՍՊԸ-ի կողմից արտադրված ձվերն իրացվում են թույլատրելի սահմանը գերազանցող կեղտոտվածության վիճակում: Նույն վիճակի ձու, ինչպես նաև առանց մակնշման, հայտնաբերվել է «Արաքս ԹՖ» ՓԲԸ-ի մատակարարի մոտ:

Արտադրող տնտեսավարողներին տրվել է ձվի նշված խմբաքանակների՝ շուկայից հետկանչման հանձնարարական, iLur.am-ին հայտներցին Գյուղնախարարության սննդի անվտանգության պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից: 

Ծառայությունը կոչով դիմում է սպառողներին՝ պահպանել զգոնություն և մինչև իրացման ցանցից ամբողջ խմբաքանակի դուրսբերումը ձեռք չբերել և չօգտագործել ձու՝ նշված խմբաքանակներից:

Նախորդ հոդվածը‘Հայտնի են Սախարովի անվան մրցանակի հավակնորդների անունները’
Հաջորդ հոդվածը‘ Ոչ օրինակարգ իշխանությունը 2000 տարի առաջ և այսօր’