‘Շվեդիայի մայրուղիներից մեկում վատ եղանակի պատճառով 100 մեքենա է բախվել’

572

Հուվարի 15-ի առավոտյան Շվեդիայի հարավում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Մերկասառույցի և ձնաբքի պատճառով Հելսինբորգ տանող ավտոմայրուղում 100 մեքենա է բախվել: Կան զոհեր և տուժածներ, հայտնում  է РИА Новости-ն:

ՃՏՊ-ում ներգրավված մեքենաներից 20-ը խոշոր բեռնատարներ են եղել:

Եղանակային ծանր պայմանները խոչընդոտում են դեպքի վայրում իրականացվող աշխատանքները: Ըստ ոստիկանության տվյալների, դեռևս հնարավոր չէ տուժածների ստույգ թվի մասին խոսել, զոհերի մասին տեղեկատվությունն առայժմ չի մեկնաբանվում:

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիայում նույնասեռական ամուսնությունների դեմ զանգվածային ցույցեր են անցել’
Հաջորդ հոդվածը‘Վրաց պատգամավորները պահանջում են ԱԳ նախարարի հրաժարականը՝ ԼՂ հակամարտության պատճառով’