‘Վրաց պատգամավորները պահանջում են ԱԳ նախարարի հրաժարականը՝ ԼՂ հակամարտության պատճառով’

883

Վրաստանի խորհրդարանական փոքրամասնությունը երկրի արտգործնախարար Մայա Փանջիկիձեին պահանջում է խորհրդարան ներկայանալ և Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ Լիտվայում արած իր հայտարարության պարզաբամությամբ հանդես գալ, հայտնում է Georgia Online-ը:

Աղբյուրը նշում է, որ Փանջիկիձեի հայտարարությունն այն մասին, որ ԼՂՀ հակամարտությունը պետք է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում լուծվի, բացասական վերաբերմունք է առաջացրել Երևանում՝ Բիձինա Իվանիշվիլիի՝ հունվարի 17-ին Հայաստան կատարելիք առաջին պաշտոնական այցի նախաշեմին:

Խորհրդարանական փոքրամասնության ներկայացուցիչները Փանջիկիձեի հրաժարականն են պահանջում՝ պնդելով, որ նրա ոչ արհեստավարժ մոտեցման պատճառով Վրաստանը անհարմար դրության մեջ է հայտնվել, իսկ վարչապետի պաշտոնական այցը հարցականի տակ է գտնվում:

Նախորդ հոդվածը‘Շվեդիայի մայրուղիներից մեկում վատ եղանակի պատճառով 100 մեքենա է բախվել’
Հաջորդ հոդվածը‘Արմստրոնգը խոստովանել և ներողություն է խնդրել’