‘Շտապ. Շանթ Հարությունյանը դադարեցրել է հացադուլը’

780

«Ցեղակրոն» կուսակցության ղեկավար, 17 օր հացադուլի մեջ գտնվող Շանթ Հարությունյանը դադարեցրել է հացադուլը և այսօր սնունդ է ընդունել: Այս մասին հայտնել են Արդարադատության նախարարության ՔԿՀ լրատվական ծառայությունից և հավելել են, որ նա շարունակում է գտնվել «Դատապարտյալների հիվանդանոցում»՝ բժիշկների հսկողության տակ, վիճակը նորմալ է: Այսօր կորոշվի նաև «Դատապարտյալների հիվանդանոցում» Շանթ Հարությունյանի մնալու նպատակահարմարությունը:

Շանթ Հարությունյանի կինը՝ Ռուզան Բադալյանը, տեղյակ չէր հացադուլի դադարեցման մասին։ Նա tert.am-ի հետ զրույցում նշել է, որ չգիտի՝ Շանթի պահանջներին ընդառաջե՞լ են, թե՞ ոչ։ «Տեղյակ չեմ, որ դադարեցրել է, լրատվամիջոցներից եմ իմացել։ Փաստաբանը պետք է առավոտյան այցելի նրան, դուրս կգա, կիմանանք ինչումն է խնդիրը»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ Հարությունյանը հոսպիտալացվել էր երեկ. քանի որ նրա առողջական վիճակը կտրուկ վատացել էր: Հարությունյանը պահանջում է, որ իրեն թույլատրեն տեսակցել հարազատներին:

Նախորդ հոդվածը‘Հայկական ամանորյա կոկորդիլոսը` ֆրանսիական մամուլի ուշադրության կենտրոնում’
Հաջորդ հոդվածը‘Հունվարի 9-ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 407.88 դրամ/դոլար’