‘Շտապ օգնությունը ուշացել է, վթարի ենթարկվածը՝ մահացել ‘

748

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: ժամը 9:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Արզումանյան փողոցի բնակիչ, 26-ամյա Ռաֆայել Մարտիրոսյանը,  վարելով «Վազ 2106» մակնիշի 65 ՍՕ 421 համարանիշի ավտոմեքենան, Աշտարակից Երևան ընթանալիս, Գևորգ Չաուշի թաղամասի 9-րդ նրբանցքի դիմաց վրաերթի է ենթարկել 44-ամյա Անահիտ Գևորգյանին: Վարորդը փախուստի չի դիմել: Նրա անվտանգությունն ապահովելու համար ոստիկանությունը նրան վերցրել է իրենց հսկողության տակ, քանի որ մթնոլորտը շիկացած էր:

Ըստ Shamshyan.com-ի, մինչ շտապօգնության ժամանումը, վրաերթի ենթարկվածը մահացել է:

Հավաքվածները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում պատմել են, որ շտապօգնության բրիգադը բավական ուշացել է: Հավաքվածները, հավանաբար ենթադրելով, որ եթե շտապօգնությունը չուշանար, տուժածին հնարավոր կլիներ փրկել.  փորձում էին հաշվեհարդար տեսնել ուշացումով ժամանած բժիշկների հետ: Սակայն այդ ամենը կանխվեց Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արսեն Գրիգորյանի գլխավորությամբ:

 

Նախորդ հոդվածը‘Տարվա լավագույն մարզիչի եւ լավագույն գոլի հավակնորդները’
Հաջորդ հոդվածը‘Ռուս պաշտոնյան սպառնում է պատասխանատվության կանչել «աշխարհի վերջի» մասին լուրեր տարածողներին ‘