Շրի Լանկայի վարչապետը հրաժարական է տվել

474

Շրի Լանկայի վարչապետ Մահինդա Ռաջապակսան հայտարարել է իր հրաժարականը այն բանից հետո, երբ Կոլոմբոյում ընդհարումների հետևանքով զոհվել է 2 մարդ, առնվազն 139 հոգի վնասվածքներ են ստացել։

Տեղական լրատվամիջոցները հաղորդել են, որ իշխանամետ ակտիվիստները, ձողերով ու մահակներով զինված, հարձակվել են ցուցարարների վրա, որոնք վրաններ էին տեղադրել նախագահական նստավայրի դիմաց։

«Մարդու լեզուն չի պտտվում դրանց կառավարություն անվանել։ Դա մի ռեժիմ է, որը կառավարում են մի խումբ թալանչիներ և մարդասպաններ»,- ասել է ցուցարարներից մեկը։

«Կառավարությունը պետք է որսա ժողովրդի ցանկությունները։ Մարդիկ ուզում են, որ այդ կառավարությունը հեռանա, նրանք այլևս չեն ցանկանում տեսնել այդ թալանչիներին, նրանք ուզում են ապրել խաղաղ երկրում»,- ասել է մեկ այլ ցուցարար։

Ավելի վաղ վարչապետը և նախագահի ավագ եղբայրը հայտարարել է, որ «բռնությունը բռնություն է ծնում»՝ ընդգծելով, որ տնտեսական հարցերը պետք է լուծել տնտեսական միջոցներով։

Մի քանի ամիս է՝ կղզում սննդամթերքի և դեղորայքի սուր պակաս է զգացվում։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըԲայդենը Կոնգրեսին կոչ է արել բավարարել օգնության հայցը
Հաջորդ հոդվածը«Ալ Ջազիրա»–ն ցնցող կադրեր է ցուցադրել