‘Շրի-Լանկայում ձերբակալել են չինացի հարյուր խարդախների’

590

Շրի-Լանկայի իշխանությունները խարդախության մեջ կասկածվող՝ Չինաստանի հարյուր քաղաքացիների են ձերբակալել: Այս մասին դեկտեմբերի 22-ին հաղորդում է France-Presse գործակալությունը՝ հղում անելով տեղական ոստիկանությանը: Մի քանի ռեյդեր իրականացվել են մայրաքաղաք Կոլոմբոյում և նրա շրջակայքում: Ձերբակալվածների թվում 74 տղամարդ է և 26 կին: Բոլորը ձերբակալվել են իրենց տներում՝ դատարանի օրդերով:

Ոստիկանության տվյալներով՝ հանցագործները խաբել են Չինաստանում գտնվող իրենց հայրենակիցներին՝ ստիպելով նրանց գումարներ փոխանցել Շրի-Լանկայում գրանցված հաշվեհամարներին: FP գործակալությունը նշում է, որ Շրի-Լանկայում հազարավոր չինացիներ զբաղված են չինական ընկերությունների կողմից ֆինանսավորվող նախագծերում: Ավելի մեծ թվով չինացիներ հայրենիքից ժամանում են Շրի-Լանկա զբոսաշրջային վիզաներով և աշխատում են զբոսաշրջության ոլորտում:

Նախորդ հոդվածը‘Բիշքեկում փուլ է եկել Ամանորի գլխավոր տոնածառը’
Հաջորդ հոդվածը‘Զ.Փոստանջյան. Մեր թեկնածուն միակն է, որ մարտահրավեր է նետում ներկայիս իշխանությանը’