‘Ոստիկանները բերման են ենթարկել եւս մեկ քաղաքացու ‘

1425

Ոստիկանները բերման են ենթարկել դիմակներով երթի եւս մեկ մասնակցի՝ ակտիվիստ Գոհար Սարոյանին: Ինչպես տեղեկացրել ենք, այսօր երեկոյան Ազատության հրապարակից մեկնարկել է «Անոնիմուսների» երթը՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի եւ նրա համախոհների: iLur.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ երթի մասնակիցներին ոստիկանությունը կանգնեցրել է Հանրապետության հրապարակում եւ պահանջում է հանել դիմակները՝ այլապես սպառնալով բերման ենթարկել եւ արգելել երթի հետագա ընթացքին:

Ավելի վաղ՝ մինչեւ երթի մեկնարկը բերման են ենթարկվել Տիգրան Փարսիլյանը, Արտակ Գևորգյանը, Մաքս Սարգսյանը, Հերբերտ Գևորգյանը, Սուրեն Սահակյանը, Դվին Իսանյանսը, Արա Պետրոսյանը, Վահագն Մինասյանը: Ոստիկանները քաղաքացիներին բերման են ենթարկել առանց որևէ պահանջ ներկայացնելու:

2013-ի նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանը եւ նրա մի քանի համախոհները հայտարարեցին ազգային հեղափոխության մեկնարկի մասին եւ դիմակներով Ազատության հրապարակից երթով շարժվեցին դեպի Բաղրամյան 26: Ոստիկանությունը կասեցրեց երթըթ Մաշտոցի պողոտայում եւ բերման ենթարկեց երթի մասնակիցներին, ինչպես նաեւ՝ պատահական անցորդների: Շանթ Հարությունյանը եւ նրա ընկերները, ինչպես նաեւ՝ անչափահաս որդին դատապարտվել են 4-8 տարվա ազատազրկման: 

Նախորդ հոդվածը‘Պուտինն արգելել է ֆաշիստների հետ համագործակցող կազմակերպությունների սիմվոլիկան’
Հաջորդ հոդվածը‘Սպիտակ տուն. Պուտինի և Օբամայի պաշտոնական հանդիպումներ նախատեսված չեն’