‘Պուտինն արգելել է ֆաշիստների հետ համագործակցող կազմակերպությունների սիմվոլիկան’

1289

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որն արգելք է սահմանում ֆաշիստների հետ համագործակցող կամ Նյուրնբերգյան դատավարության արդյունքները ժխտող կազմակերպությունների սիմվոլիկայի քարոզի կամ հրապարակային ցուցադրության նկատմամբ:

Այժմ օրենքը խախտող քաղաքացիները կպատժվեն 1-2 հազար ռուբլի տուգանքով կամ 15-օրյա կալանքով, պաշտոնատար անձինք կտուգանվեն մինչև 4 հազար ռուբլու չափով, իրավաբանական անձինք՝ 10-50 հազար ռուբլով:

Նաև նացիստական  կամ այլ արգելված սիմվոլիկայի պատրաստումը և իրացումը՝ քարոզչության նպատակով, կպատժվի, քաղաքացիների դեպքում՝ 2,5 հազար ռուբլի տուգանքով, իսկ կազմակերպությունների դեպքում՝ 20 հազարից մինչև 100 հազարի չափով:

Նախաձեռնության հեղինակը «Միացյալ Ռուսաստան» խմբակցության անդամ Սերգեյ Ժելեզնյակն է: Նրա խոսքով՝ արմատական-ազգայնականությունը և ֆաշիզմը ցանկացած քաղաքակիրթ երկրում սպառնալիք են  ներկայացնում սահմանադրական կարգին և անվտանգությանը: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ԿԺԴՀ առաջնորդը հանրությանն է ներկայացել առանց ձեռնափայտի’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանները բերման են ենթարկել եւս մեկ քաղաքացու ‘