‘Ոստիկանները կանգառում են, բայց ակցիան շարունակվում է’

836

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, լարված իրավիճակ էր Մաշտոցի պողոտայում՝ Թումանյան-Մաշտոցի պողոտա խաչմերուկի մոտ գտնվող կանգառում:

Ոստիկանները մոտեցել էին տրանսպորտի թանկացման դեմ ակցիա իրականացնող երիտասարդներիկն, եւ հայտարարել, թե եթե վերջիններս շարունակեն այդ ակցիաները, իրենք միջոցներ կձեռնարկեն, որովհետեւ, իբր թե դա հասարակական կարգի խախտում է եւ իրենք ունեն բողոքներ: Իսկ ակցիայի մասնակիցները հայտարարել էին, որ իրենք ոչ մի հակաօրինական բան չեն անում: Այս պահին, ինչպես հաղորդում է մեր թղթակիցը, մասնակիցները շարունակում են ակցիան, տեղում են նաեւ մոտ երկու տասնյակ ոստիկաններ եւ ոստիկանության մի քանի մեքենաներ: Նրանք ստիպում են ցուցարարներին դուրս չգալ մայթերից, ցուցարարներն էլ, մի քանի րոպեն մեկ տեղափոխում են մի կանգառից մյուս կանգառ՝ հորդորելով քաղաքացիներին վճարել 100 դրամ: Ոստիկաններն էլ կանգառից կանգառ են տեղափոխվում ակցիայի մասնակիցների հետ:   

Նախորդ հոդվածը‘Լարված վիճակ Մաշտոցի պողոտայում. Ոստիկանները խոչընդոտում են ակցիան ‘
Հաջորդ հոդվածը‘«Նաիրի» կ/թ-ի մոտ լարված է. մեկ հոգու բերման են ենթարկել ‘