‘Ոստիկանությունը հայտնաբերել է թոշակառուներին սպանող ու թալանող հանցագործին’

766

Իրավապահները հայտնաբերել են այն մարդուն, ով Ռոստովի և Պսկովի մարզերում երկար ժամանակ թալանում և սպանում էր թոշակառուներին: Հանցագործի զոհն են դարձել 13 անպաշտպան ծերեր: Ձերբակալվածն արդեն իսկ խոստովանել է իր մեղքը 11 հանցագործություններում: Խոսքն այն սպանությունների մասին է, որոնք կատարվել են յոթ տարի առաջ: Սպանությունների հեղինակը 31-ամյա տղամարդ է, որն այժմ կալանավայրում է ավազակային հարձակման գործով: Հենց բանտում էլ նա պատմել է, որ կապ ունի թոշակառուների սպանությունների հետ: Իրավապահները պարզել են, որ երիտասարդն այցելել է բնակարաններ և առաջարկել գնել կենցաղային տեխնիկա: Եթե դուռը բացել են տարեց մարդիկ, նա սկսել է նկարագրել արդուկի կամ թեյնիկի «բարեմասնությունները» ու ձեռի հետ էլ տնտղել է բնակարանը: Երբ «վաճառողը» հասկացել է, որ տանտերը կամ տանտիրուհին անպաշտպան են, սառնասրտորեն սպանել է նրանց, սրբել բնակարանն ու դուռը փակելով՝ հեռացել: Չարագործի զոհերը 70-ն անց մարդիկ են, հաղորդում է РИА Новости-ին:

Նախորդ հոդվածը‘France Football. Քաթարը գնել է ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը անցկացնելու իրավունքը’
Հաջորդ հոդվածը‘Սամվել Կարապետյանը պատմել է Արցախի Բանանց գյուղի ամենահետաքրքիր բնակչի մասին (տեսանյութ)’