‘Ոստիկանությունը ձերբակալել է թմրամիջոցների կիրառման դասագրքի հեղինակներին ‘

638

Պուերտո-Ռիկոյի ոստիկանությունը ձերբակալել է թմրամիջոցների անօրինական շրջանառությամբ զբաղվող մի խումբ հանցագործների, որոնք հերոինի և կոկաինի պատրաստման, կիրառման, ինչպես նաև տարածման մասին պատմող 20 էջից բաղկացած ուսուցողական ձեռնարկ էին ստեղծել, հայտնում է Associated Press-ը:

Իրավապահ մարմինների հաղորդած տեղեկատվության համաձայն՝ հանցագործները թմրամիջոցների պատրաստմամբ զբաղվող լաբորատորիաների ցանց են ունեցել, որտեղ աշխատել են անօրինական ներգաղթյալներ՝ տարբեր երկրներից:

Առայժմ հանցավոր խմբի ձերբակալված անդամների ճշգրիտ թիվը հայտնի չէ, սակայն ոստիկանության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ իրավապահ մարմինները նախատեսում էին ձերբակալել առնվազն 50 մարդու:

Նախորդ հոդվածը‘Գլխավոր դատախազությունն առայժմ չի մանրամասնում, թե ինչ քայլեր է ձեռնարկելու ‘
Հաջորդ հոդվածը‘Բագրատյան. Արտաքին պարտքը կավելանա 11 տոկոսով’