‘
Shamshyan.com-ի տեղեկություններով, ճանապարհային ոստիկանությունը մոտակա օրերին «ռեյդեր» է սկսելու բոլոր այն տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ, որոնց ավտոմեքենաների ապակիները սահմանված կարգից բարձր են մգեցված:
Ըստ աղբյուրի՝ ոստիկանության տարածքային բաժիններ են ուղարկվել նաև հանձնարարականներ, որպեսզի ոստիկանության աշխատակիցները իրենց ավտոմեքենաների մգեցված ապակիները ստանդարտներին համապատասխանեցնեն:
Նշենք, որ մգեցվածության թույլատրելի աստիճանը, ավտոմեքենայի առջևի ապակիների դեպքում, պետք է կազմի 25 տոկոս, իսկ հետևի ապակիների դեպքում սահմանափակում չկա: Մինչ այժմ սահմանված կարգը փաստորեն չի գործել, ոստիկանության պատճառաբանմամբ՝ մգեցվածության աստիճանը ստուգող սարքի բացակայության պատճառով:
‘