‘Ոստիկանություն. Ամուսինը սպանել է կնոջը’

761

Համաձայն ոստիկանության մամլո ծառայության տարածած տեղեկատվությանը՝ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 04.50-ին, ոստիկանության Արարատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Արարատ քաղաքի Աղբյուր Սերոբի փողոցի 15 շենքի բնակարաններից մեկում 1961 թ. ծնված Վոլոդյա Մ.-ն դանակահարել է կնոջը՝ 1977 թ. ծնված Դիանա Ն.-ին:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 04.15-ի սահմաններում Վոլոդյա Մ.-ն, վիճաբանության ժամանակ, խոհանոցային դանակով և ծաղկամանով հարվածներ է հասցրել կնոջը, սպանել նրան, այնուհետև դիմել  փախուստի: Նույն օրն առավոտյան, ժամը 07.00-ի սահմաններում, Վոլոդյա Մ.-ն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Շենգավիթի բաժին և խոստովանել կատարածը:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Վոլոդյա Մ.-ն ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն:

Նախորդ հոդվածը‘Թուրքիայի ափերի մոտ նավ է խորտակվել, որտեղ մեկ ռուսաստանցի և ուկրաինացիներ են եղել’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանն առավել շատ ներմուծում է Ռուսաստանից և Արաբական Միացյալ Էմիրություններից’