‘
Ինչպես հայտնի է, երեկ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա: Ինչպես երեւում է Սերժ Սարգսյանի մամլո ծառայության կողմից տարածված լուսանկարներից, Սարգսյանը ֆրանսիա է մեկնել մենակ` առանց տիկնոջ: Ինչ վերաբերվում է դիմավորման արարողությանը, ապա լուսանկարից երեւում է, որ Փարիզի «Օռլի» օդանավակայանում Սարգսյանին ընդամենը դիմավորում է Ֆրանսիայի ԱԳ Արտերկրում ֆրանսիացիների հարցերով փոխնախարար Էլեն Կոնվեյ-Մուրեն: Որեւէ երկրի նախագահին նման մակարդակով դիմավորումը լավագույնս ցույց է տալիս այդ «նախագահի» անձի հանդեպ եղած վերաբերմունքը:
‘