‘Որքա՞ն են վաստակում Մովսիսյանն ու Օզբիլիսը ‘

1039

Ռուսական Sports.ru առցանց պարբերականը կազմել է Ռուսաստանի առաջնության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցանկը։ Այնտեղ տեղ են գտել տարեկան 1,5 մլն եվրոյից բարձր աշխատավարձ ստացող մարզիկները։

Ներկայացված թվերը չեն ընդգրկում հավելավճարները, պարգևները, որոնք տրվում են անհատական կամ թիմային լավ խաղի համար։

Ներկայացված է ֆուտբոլիստների «մաքուր» եկամուտը՝ հարկերի վճարումից հետո։ 

Ռուսաստանի առաջնության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը «Զենիթի» հարձակվող Հալկն է, ով տարեկան 7 մլն եվրո է ստանում։

Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյան ու Արազ Օզբիլիսը ևս ընդգրկված են ցանկում։

ՌՊԼ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները

1. Հալկ «Զենիթ» 7
2. Քևին Կուրանյի «Դինամո» 5,7
3.  Ալեքսանդր Կոկորին «Դինամո» 5
4. Էզեկիել Գարայ «Զենիթ» 5
5. Խավի Գարսիա «Զենիթ» 4,5
6. Բեդրան Չորլուկա «Լոկոմոտից» 4,4
7. Իգոր Դենիսով «Դինամո» 4
8. Յուրի Ժիրկով «Դինամո» 4
9.Ակսել Վիտցել «Զենիթ» 4
10. Մուբարաք Բուսուֆա «Լոկոմոտիվ» 3,9

34. Յուրա Մովսիսյան «Սպարտակ» 2,1
35. Արազ Օզբիլիս «Սպարտակ» 2

Նախորդ հոդվածը‘Դրամի արժեզրկումը սահուն շարունակվում է ‘
Հաջորդ հոդվածը‘Ֆրանկոֆոնիայի ԱԳ նախարարների խորհրդի 31-րդ նիստը կանցկացվի Երևանում’