‘Ֆրանկոֆոնիայի ԱԳ նախարարների խորհրդի 31-րդ նիստը կանցկացվի Երևանում’

885

Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի 31-րդ նիստը կընթանա Հայաստանում` 1915 թվականին: Այդ մասին որոշում է կայացվել նոյեմբերի 29-30-ը Դակարում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XV-րդ գագաթաժողովում, որին մասնակցում էր կազմակերպության 80 անդամ։

Նշենք, որ 2012  թվականի հոկտեմբերին Հայաստանը դարձել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) լիիրավ անդամ: Կազմակերպությունն ստեղծվել է 1970 թվականին` որպես Մշակութային և տեխնիկական համագործակցության գործակալություն: 1998 թվականին ՖՄԿ ստացել է ներկայիս անվանումը: Կազմակերպության գլխավոր կոչումը լիովին կամ մասամբ ֆրանսալեզու պետությունների միջև համակողմանի զարգացմանն աջակցելն է: Կազմակերպությունն ունի 56 անդամ և 14 դիտորդ, որոնց թվում են Ուկրաինան և բալթյան երկրները:

Նախորդ հոդվածը‘Որքա՞ն են վաստակում Մովսիսյանն ու Օզբիլիսը ‘
Հաջորդ հոդվածը‘Առաքել Սեմիրջյան. Ոչ պետական մտածողության սաղմերը’