‘
«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Անգլիայի հավաքականի հարձակվող Ուեյն Ռունին հայտարարել է, որ այլեւս չի կրկնի այնպիսի արարքներ, ինչպես օրինակ տեղի ունեցավ Եվրո-2012-ի ընտրական մրցաշարի Մոնտենեգրո – Չերնոգորիա հանդիպման (2:2) ժամանակ, երբ նա միտումնավոր հարվածեց մրցակցի պաշտպան Միոդրագ Ջուդովիչին, կարմիր քարտ ստացավ եւ որակազրկվեց երկու խաղով:
«Դա հիմար արարք էր, որը շատ թանկ նստեց իմ վրա: Շատ եմ ափսոսացել այդ դրվագի համար, ներողություն եմ խնդրել իմ թիմակիցներից: Նման բան այլեւս չի կրկնվի:
Իմ կարիերայի ընթացքում հիմարություններ շատ եմ արել: Հիմնականում այն պատճառով, որ տաքարյուն երիտասարդ էի:
Ինձ թվում է, այժմ ես դարձել եմ ավելի հասուն մարդ: Ես մեծ ծավալի աշխատանք եմ տարել եւ հուսով եմ, որ իմ խաղով կկարողանամ անգլիացի երկրպագուներին ապացուցել, որ իզուր չեն ինձ նշանակել հավաքականի ավագ»,- Ռունիի խոսքն է մեջբերում BBC-ն:
‘