‘Ուեսլի Սնեյդեր. Թուրքիայում ինձ զգում եմ, ինչպես տանը’

778

Թուրքական «Գալաթասարայի» հոլանդացի նորեկ Ուեսլի Սնեյդերը նշել է, որ ճիշտ որոշում է կայացրել՝ ընտրելով ստամբուլյան ակումբը:

«Աննկարագրելի զգացումներ ունեցա ջերմ ընդունելությունից: Կինս՝ Յոլանտան ինձ հետո ասաց, որ մենք միանշանակ ճիշտ որոշում ենք կայացրել:

Այժմ Թուրքիայում ես ինձ զգում եմ այնպես, ինչպես տանը, իսկ դա ամենակարեւորն է: Անհամբերությամբ եմ սպասում, թե երբ պիտի խաղամ: Շատ երջանիկ եմ այստեղ»,- Սնեյդերի խոսքն է մեջբերում Galatasaray TV-ն:

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանական Իսմաիլլիում անկարգությունները շարունակվում են. 60 մարդ բերման է ենթարկվել’
Հաջորդ հոդվածը‘Shell-ն ու Goldman Sachs բանկը «ամոթալի» մրցանակներ են ստացել Դավոսում’