‘ՈւԵՖԱ-ն կայացրեց պատմական որոշում’

626

Այսօր ՈւԵՖԱ-ի գործկոմը հաստատել է Եվրո-2020-ը մի քանի երկրներում անցկացնելու ծրագիրը, որը կարելի է պատմական համարել:

Եվրոպայի առաջնության նոր ձեւաչափի օգտին են քվեարկել գործկոմի գրեթե բոլոր անդամները: Դեմ է քվեարկել միայն Թուրքիայի ներկայացուցիչը: Թուրքերի դիրքորոշումը պայմանավորված է նրանով, որ նրանք հավակնում էին Եվրո-2020-ը ինքնուրույն, միայն Թուրքիայում անցկացնելուն հեռանկարին:

ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին արդեն մի քանի ամիս շարունակ ակտիվորեն քարոզում էր Եվրոպայի առաջնությունները մի քանի երկրում անցկացնելու գաղափարը եւ այն ի վերջո, կյանքի կոչվեց: Մյուս կողմից, ներկայումս ՈւԵՖԱ-ում դեռ չեն կողմնորոշվել, թե կոնկրետ քանի երկրում պետք է անցկացվեն Եվրո-2020-ի հանդիպումները:

Տարբեր աղբյուրների համաձայն, Եվրո-2020-ի անցկացմանը հավակնում են հետեւյալ քաղաքները. Մոսկվա, Ամստերդամ, Բեռլին, Աթենք, Բրյուսել, Փարիզ, Մադրիդ, Լիսաբոն, Բազել, Լոնդոն, Զագրեբ եւ Հռոմ:

Նախորդ հոդվածը‘Լոնդոնի իշխանությունները արգելել են հսկայական մզկիթի կառուցումը ‘
Հաջորդ հոդվածը‘Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ՀՀ կառավարության հետ հուշագիր կստորագրի ‘