ՈւԵՖԱ-ն պատժել է «Ֆեներբահչեին»՝ երկրպագուների «Լա-լա-լա, Վլադիմիր Պուտին» վանկարկումների համար

196

ՈւԵՖԱ-ն տուգանել է թուրքական «Ֆեներբահչեին» 50 hազար եվրոյով եւ պարտավորեցրել է եվրագավաթային մրցաշարի հաջորդ տնային հանդիպման ժամանակ փակել 5 հազար տեղով տրիբունա, հաղորդում է կազմակերպության կայքը։

Պատճառը Ստամբուլում տեղի ունեցած Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի Կիեւի «Դինամոյի» հետ հանդիպման ժամանակ ժամանակ թուրք ֆանատների վանկարկումները՝ «Լա-լա-լա, Վլադիմիր Պուտին»։

ՈւԵՖԱ-ում այդ բովանդակության վանկարկումները համարել են վիրավորական ուկրաինական թիմի հասցեին։

«Դինամոն» լրացուցիչ ժամանակում հաղթել էր 2:1 հաշվով եւ դուրս եկել որակավորման հաջորդ փուլ։

Թուրք ֆանատների վանկարկումների պատճառով «Դինամոյի» ռումինացի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն հրաժարվել էր մասնակցել հետխաղային ասուլիսին:

Նախորդ հոդվածըՕլիմպիադա․ Հայաստանի հավաքականը ոչ ոքի խաղաց ԱՄՆ-ի հետ եւ առաջատարն է
Հաջորդ հոդվածըՎահան Բիչախչյանը՝ «Պոգոնի» լավագույն խաղացող