‘ՈՒԵՖԱ-ն տեսահոլովակ է նկարահանել Հենրիխ Մխիթարյանի մասին’

815

Սեպտեմբերի 8-ին ՀՖՖ-ի և ՈՒԵՖԱ-ի համագործակցության արդյունքում Մալթայում իրականացվել էր Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների տեսա եւ լուսանկարահանումը UEFA Media Day ծրագրի շրջանակներում:

ՈՒԵՖԱ-ի Մեդիա խումբը նկարահանել էր Հայաստանի ազգային հավաքականի մարզումը, ինչպես նաեւ հարցազրույցների շարք Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Ռոման Բերեզովսկու, Սարգիս Հովսեփյանի եւ Հենրիխ Մխիթարյանի հետ, հայտնում է ՀՖՖ մամլո ծառայությունը:

Այսօր ՈՒԵՖԱ-ն իր պաշտոնական կայքում տեղադրել է տեսահոլովակ, որը կազմված է Հենրիխ Մխիթարյանի և «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուի հարցազրույցներից:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ Վարչապետ. Բազմաթիվ հաջողակ ձեռներեցներ, այսպես կոչված` իմ մտերիմ շրջապատից չեն ‘
Հաջորդ հոդվածը‘Վատիկանը կեղծ է համարում է Հիսուս Քրիստոսի «կնոջ» մասին հիշատակումը ‘