‘Ուկրաինայի ընդդիմության առաջնորդներից մեկը մանդատը վայր է դրել’

650

Ուկրաինայի ընդդիմության առաջնորդներից մեկը՝ պաշտպանության նախկին նախարար Անատոլի Գրիցենկոն, որոշել է հրաժարվել պատգամավորական մանդատից՝ ի նշան բողոքի երեկ ընդունված օրենքների դեմ: Ֆեյսբուքյան իր էջում Գրիցենկոն գրառել է. «Ես ընտրվել եմ Ուկրաինայի, այլ ոչ թե Հյուսիսային Կորեայի խորհրդարան: Աշխատել Գերագույն ռադայում, որն իր օրենքներով խախտում է 45 միլիոն քաղաքացիների սահմանադրական հիմնարար իրավունքները և… ուկրաինական պետությունը վերածում է բռնապետության՝ ես չեմ կարող: Դա դեմ է իմ սկզբունքներին»: Իր հրաժարականը Գրիցենկոն արդեն գրանցել է խորհրդարանում:

Ավելի վաղ, մեկնաբանելով հունվարի 16-ին խորհրդարանի կողմից ընդունված օրենքները (խոսքը, մասնավորապես, «էքստեմիզմի» համար պատասխանատվություն սահմանող օրենքի մասին է,) նախկին նախարարնը դրանք անվանել է հետադիմական: «Ուկրաինայում այժմ քաղաքացիներին ամեն ինչ արգելված է՝ Մայդան, Ավտոմայդան, հանրահավաք, իշխանությունների քննադատություն, խախտված իրավունքների պաշտպանություն, ազնիվ լրագրություն, ազնիվ պատգամավոր լինել, ազատ ինտերնետ»,-  նշել է Գրիցենկոն՝ հավելելով, որ Ուկրաինան ավելի ու ավելի է  նմանվում  Հյուսիսային Կորեային, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ամերիկացի կինոքննադատներն ընտրեցին «Ստրկության 12 տարին»’
Հաջորդ հոդվածը‘Իրանը պահանջում է կատարել C-300 մատակարարելու վերաբերյալ պայմանագիրը’