‘Ուկրաինայի նախագահը ընդունել է վարչապետի և կառավարության հրաժարականը’

622

Դատելով Ուկրաինայի նախագահական կայքում դեկտեմբերի 3-ին տեղադրված հրամանից՝ նախագահ Վիկտոր Յանուկովիչը ընդունել է վարչապետ Նիկոլայ Ազարովի և նրա կաբինետի պաշտոնաթողությունը: Կառավարությանը հանձնարարվել է կատարել իր լիազորությունները՝ մինչև նոր կաբինետի ձևավորումը, հաղորդում է  РИА Новостиն:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին Ուկրաինայում տեղի էին ունեցել խորհրդարանական ընտրություններ, որոնց, որպես թեկնածուներ, մասնակցել էին նաև նախարարներից մի քանիսը և անցել խորհրդարան: Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը նախագահին դիմում էր ներկայացրել՝ կառավարության կազմից ազատելու այն նախարարներին, ովքեր պատգամավոր են ընտրվել: ԶԼՄ-ները նաև հաղորդել էին, որ Ազարովը նոււյնպես աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել: 

Նախորդ հոդվածը‘ՅՈՒՆԵՍԿՕ-ի նիստում քննարկվելու է «Սասնա ծռեր» էպոսի հարցը’
Հաջորդ հոդվածը‘2012 թ. ծնված ամերիկացիներն անվանակոչվել են ի պատիվ սերիալների, էրոտիկ վեպերի հերոսների և Apple-ի արտադրանքի’