‘Ուկրաինայի նախագահը պաշտոնից ազատել է իր աշխատակազմի ղեկավարին’

733

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն աշխատանքից ազատել է աշխատակազմի ղեկավար Սերգեյ Լյովոչկինին: Ազատման հրամանագիրը երեկ երեկոյան հրապարակվել է նախագահի կայքում: Լյովոչկինին զբաղեցրած պաշտոնից ազատելու պատճառները հրամանագրում չեն նշվում:

Սերգեյ Լյովոչկինը նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնն զբաղեցնում էր 2010 թվականից: Երբ 2013 թ. նոյեմբերի 30-ին Կիևում «Բերկուտ» հատուկ նշանակության ստորաբաժանման մարտիկները ուժ  էին կիրառել ցուցարարների նկատմամբ, Լյովոչկինը հրաժարականի դիմում էր ներկայացրել: Սակայն այն ժամանակ Յանուկովիչը նրան չէր ազատել պաշտոնից ու խոստացել էր դիմումը քննել «երկրում իրավիճակի կարգավորումից հետո»:

Պաշտոնապես չհաստատված տեղեկություննի համաձայն՝ հունվարի 17-ին հրաժարականի դիմումներ են ներկայացրել նաև Ուկրաինայի նախագահի մամլո քարտուղար Դարյա Չեպակը և Ռազմավարական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրեն Անդրեյ Երմոլաևը, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը
Հաջորդ հոդվածը‘ԱԻՆ. Հանրապետության ճանապարհներն ու Լարսի լեռնանցքը հիմնականում անցանելի են’