‘ԱԻՆ. Հանրապետության ճանապարհներն ու Լարսի լեռնանցքը հիմնականում անցանելի են’

752

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 18-ի ժամը 11.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքը:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար, մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայի նախագահը պաշտոնից ազատել է իր աշխատակազմի ղեկավարին’
Հաջորդ հոդվածը‘Դերենիկ Դումանյանը դիմել է Դատախազություն` քննելու ԱՆ համակարգում «ատկատների» դեպքերը’