‘Ուկրաինա-լեհական մաքսակետում Պիկասոյի բնագրերից մեկն է հայտաբերվել’

603

Հունվարի 27-ին ուկրաինա-լեհական սահմանին հայտնաբերված «Մանյակով կինը» փորագրության հեղինակը աշխարհահռչակ նկարիչ Պաբլո Պիկասոն է: Այս մասին հայտնի է դարձել հունվարի 29-ին Ուկրաինայի Անվտանգության ծառայության կայքում տեղադրված հաղորդագրությունից, փոխանցում է Lenta-ն:

Արվեստաբանական փորձաքննությունը հաստատել է, որ ստեղծագործությունն իսկապես ստորագրված է Պաբլո Պիկասոյի ձեռքով: Նկարի արժեքն առայժմ չի հստակեցվում:

Նկարն առգրավվել էր Ուկրաինայի մաքսային ծառայության աշխատակիցների կողմից: УНИАН լրատվամիջոցի փոխանցմամբ, փորագրությունը 5 այլ նկարների հետ միասին հայտնաբերվել է Ուկրաինայի քաղաքացուն պատկանող «Ռենո» ավտոմեքենայի բեռնախցում:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ վարչապետը տեղական իշխանություններին հանձնարարել է 5-ամյա շինարարական ծրագիր ներկայացնել ‘
Հաջորդ հոդվածը‘Օրվա լուսանկարը. Հյուսիսային Կորեայում «խիարն» աճում է ուղիղ եւ մեծ ‘