‘Ուղևորները կանխել են ավտոբուսի աղետը ‘

761

Երկու սովորական կանայք այսօր Լեհաստանում  դարձել են  առավոտյան նորությունների գլխավոր հերոսուհիները: Նրանց արագ կողմնորոշման և արիության շնորհիվ հաջողվել է երկրի հյուսիսային մայրուղիներից մեկում կանխել լուրջ վթարը: Դեպի Գդանսկ երթուղի իրականացնող ավտոբուսը 20 ուղևոր էր տեղափոխում: Մեծ արագությամբ ընթացող ավտոբուսի վարորդըը հանկարծ կորցրել է գիտակցությունը և ընկել ավտոբուսի հատակին: Համընդհանուր խուճապի պահին ղեկի մոտ են նետվել երկու կանայք, որոնք կարողացել են ավտոբուսը պահել մայրուղու վրա: Մի քանի վայրկյան անց նրանց օգնության հասած տղամարդը կարողացել է կանգնեցնել ավտոբուսը: Ոչ մեկը չի տուժել: Ավտոբուսը միայն հարվածել է ճամփեզրի ցանկապատին և դիպել մարդատար մի մեքենայի, որի ուղևորները նույնպես չեն տուժել: Պարզ չէ, թե ինչն է եղել վարորդի ուշաթափության պատճառը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘WikiLeaks. ՍԴ անդամը պնդում է, որ կա թելադրված որոշում ընդդեմ Տեր-Պետրոսյանի’
Հաջորդ հոդվածը‘Թարգամաձեն հերքում է իր ծանոթությունը ռուսաստանցի ընդդիմադիրների հետ’