‘
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանք Գրիգոր Տ.-ի, հայտնում է iravaban.net-ը:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևան քաղաքի Չայկովսկու փողոցի թիվ 15 շենքի մոտ Աննա Զարգարյանի վերաբերյալ վատ արտահայտվելու հարցի շուրջ վիճաբանել է վերջինիս ընկեր Ն. Նաջարյանի հետ, որի ընթացքում դիտավորությամբ ձեռքերով հարվածներ է հասցրել Ն.Նաջարյանի գլխին, ինչի արդյունքում Ն.Նաջարյանի առողջությանը պատճառել է ծանր վնաս:
Գրիգորի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հսկողության հանձնելը:
‘