‘Սլովենիայում կառավարություն է փոխվել’

719

Սլովենիայի խորհրդարանը երեկ անվատահություն է հայտնել  աջ կենտրոնամետ կառավարությանը՝ վարչապետ Յանեզ Յանշայի գլխավորությամբ, հաղորդել է France-Presse գործակալությունը: Յանշայի կառավարության հրաժարականից հետո նոր կաբինետի ձևավորման իրավունքն անցնում է ընդդիմադիր «Պոզիտիվ Սլովենիա» կուսակցության ներկայացուցիչ Ալենկա Բրատուշեկին: Թե երբ հայտնի կլինի նոր՝ ձախ կենտրոնամետ կառավարության կազմը՝ առայժմ չի հաղորդվում:

Սլովենիայում կառավարական ճգնաժամն սկսվել էր այն բանից հետո, երբ հունվարին հակակոռուպցիոն հանձնաժողովը հայտարարել էր, թե Յանշան չի հայտարարագրել ավելի քան 200 հազար եվրո: Վարչապետն այն ժամանակ հրաժարվել էր պաշտոնը թողնել, և երեք քաղաքական կուսակցություններ լքել էին կառավարական դաշինքը, հիշեցնում է РИА Новости-ն:

«Պոզիտիվ Սլովենիան» խորհրդարանում ունի 28 տեղ՝ 90-ից: Ալենկա Բրատուշեկը կդառնա Սլովենիայի անկախության ընթացքում առաջին կին վարչապետը, փոխանցում է lenta.ru-ն:
 

Նախորդ հոդվածը‘ Ուրիշի ընկերուհու մասին վատ արտահայտվելու հետևանքով քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել’
Հաջորդ հոդվածը‘Էմիր Կուստուրիցան հրաժարական է տվել կոռուպցիայի մեջ կասկածվելու պատճառով’