‘Չակ Հեյգելը կփոխարինի Լեոն Պանետային ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնում’

551

ԱՄՆ-ի Կոնգրեսի վերին պալատը հավանություն է տվել երկրի պաշտպանության նախարարի պաշտոնում Նեբրասկայի նահանգից նախկին սենատոր հանրապետական Չակ Հեյգելի թեկնածությանը: Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ Կոնգրեսի կայքից:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Պենտագոնի ղեկավարի պաշտոնում Հեյգելի թեկնածությունն առաջադրել էր 2013 թվականի հունվարի սկզբին:

Հեյգելի թեկնածության շուրջ, ինչպես և սպասվում էր, Սենատում բուռն քննարկումներ ծավալվեցին: Ի վերջո նրա թեկնածության օգտին քվեարկեց 58 սենատոր, որոնցից միայն չորսն են ներկայացնում Հանրապետական կուսակցությունը, դեմ  արտահայտվեց 41 սենատոր: Պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու համար Հեյգելին անհրաժեշտ էր հավաքել առնվազն 51 ձայն:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարի պաշտոնում Հեյգելը կփոխարինի Լեոն Պանետային, որն այն զբաղեցնում էր 2011 թվականի հուլիսից:

Նախորդ հոդվածը‘Բուլղար միտրոպոլիտը եկեղեցուն է նվիրաբերել իր Rolex ժամացույցը’
Հաջորդ հոդվածը‘Ընտրական հանձնաժողովի անդամին մեղադրանք է առաջադրվել’