Չավին ցանկանում է ձեռք բերել 8 նորեկի, հրաժարվել 12 խաղացողից

132

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» մտադիր է ամռանը զգալիորեն փոխել կազմը։ Կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Չավին ցանկանում է առաջիկայում ձեռք բերել 8 խաղացողի, հրաժարվել 12 խաղացողից, հաղորդում է Sport.es-ը։

Նորեկների թվում Չավին ցանկանում է տեսնել եզրային պաշտպաններ Սեսար Ասպիլիկուետային ու Մարկոս Ալոնսոյին, կենտրոնական պաշտպան Անդրեաս Կրիստենսենին, կիսապաշտպաններ Ֆրանկ Կեսիեին ու Ռուբեն Նեւեշին, վինգեր Ռաֆինյային եւ կենտրոնական հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկուն։ Այս ֆուտբոլիստների հետ «Բարսելոնան» արդեն բանակցում է։

Չավին արդեն զրուցել է այն ֆուտբոլիստների հետ, որոնց ծառայություններով հետաքրքրված չէ։ Սպասվում է, որ ակումբից կհեռանան դարապասապահ Նետոն, պաշտպաններ Սամուել Ումտինին, Օսկար Մինգեսան, Կլեման Լանգլեն, կիսապաշտպան Ռիկի Պուրը, վինգեր Ադամա Տրաորեն եւ հարձակվողներ Մարտին Բրեյթուեյթն ու Լյուկ դե Յոնգը։

Նախորդ հոդվածըԶելենսկի․ Ուկրաինան մտադիր չէ տարածքներ զիջել, բայց որոշ բարդ հարցեր կարելի է քննարկել
Հաջորդ հոդվածըԱՄՆ-ն Ուկրաինային չի դրդում հարվածելու ՌԴ–ի տարածքին