Զելենսկի․ Ուկրաինան մտադիր չէ տարածքներ զիջել, բայց որոշ բարդ հարցեր կարելի է քննարկել

446

«Արևելքում իրավիճակը չափազանց ծանր է։ Մենք ամեն օր 60-100 զինվոր ենք կորցնում, 500-ից ավելի վիրավոր ենք ունենում»,- Newsmax հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Վլադիմիր Զելենսկին։

Ուկրաինայի նախագահի պնդմամբ՝ երկրի արևելյան հատվածում ուկրաինացիները «պահում են պաշտպանական գիծը», իսկ Խարկովի մարզում «հակագրոհի են անցել և ճնշում են գործադրում»։

Զելենսկին նաև հայտարարել է, թե Ուկրաինան մտադիր չէ զիջել իր տարածքները, սակայն դրա հետ կապված որոշ բարդություններ քննարկման ենթակա են։

«Մենք պատրաստ չենք զիջելու մեր տարածքից ինչ-որ բան, որովհետև դա մեր անկախությունն է, մեր ինքնիշխանությունը։ Բայց որոշ տարածքների հետ կապված որոշակի բարդություններ կան, մանրամասներ։ Դրանք կարելի է քննարկել»,- ասել է նա։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՆոր դատավոր են նշանակել նախագահի սպանության գործով
Հաջորդ հոդվածըՉավին ցանկանում է ձեռք բերել 8 նորեկի, հրաժարվել 12 խաղացողից