‘
Չեխիայի առողջապահության նախարարությունը երկրում շարունակվող ալկոհոլային թունավորումները կանխելու նպատակով խստացրել է ոգելից խմիչքների վաճառքի արգելքը՝ երկրի բոլոր խանութներին պարտադրելով իրենց ընտրանուց հանել սպիրտային խմիչքները,-հայտնում է Reuters-ը:
Նախկինում չեխական իշանությունները փորձում էին կանխել թունավորումների ալիքը ոգելից խմիչքների առքուվաճառքի մասնակի արգելքով:
Սեպտեմբերի առաջին կեսին բռնկված թունավորումների ալիքը արդեն 16 մարդու կյանք է խլել, ևս 3 մահացու դեպք է գրանցվել հարևան Սլովակիայում և Լեհաստանում:
‘