‘
Չեխիայի հյուսիսում գտնվող Լիբերեց քաղաքի կենդանաբանական այգում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Այգու պարծանքը համարվող, Փարիզ անունով սպիտակ վագրը դուրս է եկել վանդակից՝ վիրավորելով 3 մարդու, հայտնում է Associated Press լրատվականը:
Կենդանաբանական այգու ղեկավարությունը ստիպված է եղել փրկարարների օգնությամբ քնաբերի մեծ չափաբաժին ներարկել կենդանուն և նրան վերադարձնել իր վանդակը:
Այգու ներկայացուցիչները հայտնում են, որ վիրավորներից մեկը ծանր վիճակով հոսպիտալացվել է: Դեռ պարզ չէ, թե ում մեղքով է գիշատիչի վանդակը բաց մնացել, և ով է պատասխանատվություն կրելու կատարվածի համար: Ամենայն հավանականությամբ՝ կատարվածի առիթով քրեական գործ կհարուցվի:
‘