‘Չեխիայում վաղը նախագահ կընտրեն’

629

Այսօր Չեխիայում ուժի մեջ է մտնում նախըտրական լռության օրը: Հունվարի 11-ին և 12-ին կայանալիք նախագահական ընտրություններում պաշտոնապես առաջադրվել է 9 թեկնածու:

Երկրի ղեկավարի պաշտոնի հիմնական հավակնորդներն են համարվում երկու նախկին վարչապետներ Յան Ֆիշերը և Միլոշ Զեմանը, ինչպես նաև երկրի քաղաքական դաշտում ամենախոշոր ընդդիմադիր ուժը հանդիսացող՝ Չեխիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Յիրժի Դինստբիրը, որն ընտրողների հետ վերջին հանդիպման ժամանակ խիստ քննադատություն է հնչեցրել թե՛ Ֆիշերի և թե՛ Զեմանի հասցեին՝ անվանելով նրանց «խոշոր կապիտալի կառույցների ներկայացուցիչներ»,- փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ը կշարունակի համագործակցել Ռուսաստանի հետ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում’
Հաջորդ հոդվածը‘Այսօրվանից եվրոպացիները Հայաստան կայցելեն առանց վիզայի’